related topics
Ռեժիսոր Նիլ Բլոմքամփի ստուդիան նոր կարճամետրաժ ֆիլմ է թողարկել՝ «Աստված. Սերենգետի» վերնագրով, որտեղ Աստծո դերում հանդես է եկել Շարլտո Քոփլին: Oats Studios ընկերությունը մասնագիտացած է փորձարարական գիտաֆանտաստիկ կարճամետրաժ ֆիլմերի արտադրության ուղղությամբ: «Մեր առաջնային նպատակը այն է, որ տեսնենք, թե այս կարճամետրաժ երեք ֆիլմերը դուր կգան արդյոք հանդիսատեսին, և պատրաստ կլինեն արդյոք վճարելու հաջորդ մասի համար»,- ասել է Բլոմքամփը: