ԱՄՆ ու Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը բանակցությունների մեծ մասը Սիրիայի խնդրին են նվիրել: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: «Հանդիպման մեծ մասը նվիրված է եղել սիրիական ճգնաժամի հաղթահարմանը՝ մանրամասների մեծ քանակությամբ ու դիրքորոշումների փոխանակությամբ այն պայմանագրի շուրջ, որի մասին այսօր հայտնել են»։ Թիլերսոնի խոսքով՝ երկրների ղեկավարները փորձել են պարզել Սիրիայի հարցում իրենց դիրքորոշումների նմանություններն ու տարբերությունները։ «Ուշագրավ է, որ իրականում մենք ավելի շատ ընդհանրություններ, քան տարբերություններ ունենք։ Սակայն այն հարցերում, որտեղ այնուամենայնիվ կան տարաձայնություններ, պետք է հսկայածավալ աշխատանք տանել արդյունքի հասնելու համար»,- ասել է Թիլերսոնը։