Վարչապետը պաշտոնանկ եղած փոխնախարարին նախապատրաստում էր նախարարի պաշտոնի համար. «Հրապարակ»

08-07-2017 08:54

«Հրապարակ» թերթը գրում է. «Սոցապնախարար Արտեմ Ասատրյանը մեր լրագրողին վստահեցրել է, որ պաշտոնանկ եղած փոխնախարար Աշոտ Մարգարյանի հետ բացարձակապես որևէ խնդիր չի ունեցել, բայց հրա­ժարվել է հայտնել հեռացման պատճառը. «Ես կարծում եմ, որ անձնական որոշումները մեկնա­բանության կարիք չունեն»: Մինչդեռ ազատված փոխնախարարի մտերիմները համացանցը հե­ղեղել են գրություններով, թե նախարարը հնարավորություն չի տվել նրան իրականացնելու իր ռեֆորմները: «Բոլորին հարաբերական հնարավո­րություն է տրվում իրականացնելու և իր ծրագրե­րը, և իդեաները»,- փիլիսոփայել է նախարարը: Ի դեպ, խոսակցություն կար, որ Կարեն Կարապետյանը Մարգարյանին նախապատրաստել է նախարարի պաշտոնի համար, ինչի պատճառով սոցապնախարարը ջանք չի խնայել երիտասարդ կադրի դեմ կոմպրոմատներ հավաքելու ուղղու­թյամբ և հասել է այն բանին, որ նրա համացանցային պահվածքը ճակատագրական է դարձել: «Դուք ստեղծում եք խնդիր և փորձում քաջաբար հաղթահարել, մի ստեղծեք այդ խնդիրը և մի հաղթահարեք»,- հեգնել է նախարարը: Ափսոսո՞ւմ եք երիտասարդ փոխնախարարի հեռացման հա­մար՝ հարցն անպատասխան է մնացել»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

1in.am
08-07-2017 08:54