ԱՄՆ առաջին տիկինը փորձել է ընդհատել Թրամփի և Պուտինի հանդիպումը

08-07-2017 09:08

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին խնդրել են ընդհատել Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահների՝ նախատեսվածից շատ ավելի երկար տևած հանդիպմանը, որպեսզի կողմերը եզրափակեն իրենց զրույցը, սակայն քննարկման ենթակա խնդիրները բավական շատ էին: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Ինչպես նշում են ԶԼՄ-ները, Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի առաջին հանդիպումը Համբուրգում նախատեսված կես ժամի փոխարեն երկու ժամ քսան րոպե է տևել:

1in.am
08-07-2017 09:08