Թրամփի և Պուտինի համաձայնությունը սիրիական հակամարտության կարգավորմանը տանող առաջին քայլն է․ ԱՄՆ պետդեպարտամենտ

08-07-2017 00:35

Սիրիայի հարավ-արևմուտքում կրակի դադարեցման մասին համաձայնությունը, որը նախօրեին ձեռք էր բերվել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև, պետք է վերածել իրավիճակի դեէսկալացիայի մասին մի ավելի ամբողջական համաձայնության: Այդ մասին հայտնում է «Deutsche Welle»-ը՝ մեջբերելով ամերիկացի դիվանագետներից մեկի մեկնաբանությունը հարցի շուրջ: ԱՄՆ պետդեպարտամենտը Սիրիայի հարավ-արևմուտքում հուլիսի 9-ից կրակի դադարեցման ռեժիմ հաստատելու մասին ԱՄՆ և ՌԴ նախագահների միջև ձեռք բերված համաձայնությունը սիրիական հակամարտության կարգավորմանը տանող առաջին քայլն են համարում: «Սա առաջին քայլն է դեպի սիրիական հակամարտության կարգավորում, որն ավելի ամբողջական համաձայնություն է, քան նախկինում ձեռք բերվածները»- նշել է դիվանագետը: Սիրիայի հարավ-արևմուտքում կրակի դադարեցման մասին համաձայնությունը Թրամփի և Պուտինի միջև ձեռք էր բերվել հուլիսի 7-ին մեկնարկած G20-ի հանդիպմանը, որի շրջանակներում նախագահները երկար առանձնազրույց էին ունեցել: Այս համաձայնությանը միացել են նաև Իսրայելը և Հորդանանը, քանի որ վերջիններս Սիրիայի հետ սահմանակից պետություններ են:

1in.am
08-07-2017 00:35