Համբուրգում մեկնարկել է Պուտին-Մերկել-Մակրոն հանդիպումը

08-07-2017 00:39

Համբուրգում ընթացող G20 գագաթնաժողովի շրջանակում «Ատլանտիկ» հյուրանոցում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմանիա Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն` երեք երկրների առաջնորդների զրույցն ընթանում է նախաճաշի սեղանի շուրջ, որտեղ նախատեսվում է քննարկել  միջազգային օրակարգի արդիական հարցերը՝ շեշտը դնելով Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցին:

1in.am
08-07-2017 00:39