Մեծ Բրիտանիայում իմամին մանկապղծության համար 13 տարվա ազատազրկման են դատապարտել

08-07-2017 00:57

Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի թագավորական դատարանը տեղի մզկիթի իմամին դատապարտել է 13 տարվա ազատազրկման՝ կրոնական պարապմունքների ժամանակ անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար, գրում է The Independent-ը։ Թերթի տվյալներով՝ 81-ամյա Մուհամեդ Հաջի Սադիքը ստիպել է աշակերտուհիներին նստել իր դիմաց ու կարդալ Ղուրանից տողեր, իսկ այդ ընթացքում նա սեռական ոտնձգություններ է իրականացրել նրանց հանդեպ։ Ինչպես հաղորդվում է՝ Սադիքը դասավանդել է Քարդիֆի մզկիթում ավելի քան 30 տարի։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 14 հանցավոր դրվագի համար, որոնք տեղի են ունեցել 1996-2006 թվականների ընթացքում։ Իմամը հերքում է իր դեմ մեղադրանքները։ Նա տարրական դպրոցի սաներին Ղուրանի դասեր է տվել շաբաթական 4 անգամ։

1in.am
08-07-2017 00:57