ԱՄՆ-ը տանուլ է տալիս պատերազմն Աֆղաստանում. Մաքքեյն

10-07-2017 08:15

Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը CBS News-ի եթերում հայտարարել է, որ Վաշինգտոնը տանուլ է տալիս պատերազմն Աֆղանստանում։ «Մենք չունենք ռազմավարություն։ Մենք պարտվում ենք։ Երբ դու չես հաղթում, դու պարտվում ես։ Իսկ Աֆղանական ազգային բանակն անընդունելի կորուստներ է կրում»,-նշել է Մաքքեյնը։ Սենատորը Աֆղանստանում ԱՄՆ անհաջողությունների պատճառը տեսնում է Սպիտակ տան գործողություններում։ «Նրանք պետք է միավորվեն, հայտարարեն ռազմավարության մասին։ Դա, ի դեպ, պետք է անի նախագահը»,-ընդգծել է նա։ Ավելի վաղ ԱՄՆ հետախուզությունը հայտնել էր ընթացիկ տարում Աֆղանստանում իրավիճակի վատթարացման մասին։

1in.am
10-07-2017 08:15