ԱՄՆ-ը պատրաստել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խստացման ՄԱԿ ԱԽ-ի բանաձևի նախագիծ. AP

11-07-2017 10:41

Միացյալ Նահանգները պատրաստել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բանաձևի նախագիծ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խստացման մասին՝ երկրի կողմից հրթիռային փորձարկում անցկացնելու պատճառով: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, տեքստը տարածվել է Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների մեջ (Ռուսաստանը, Մեծ Բրիտանիա, Չինաստան և Ֆրանսիա): Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

1in.am
11-07-2017 10:41