related topics
Ամերիկացի գրող Սթիվեն Քինգն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «կեղծ» է անվանել: Այս մասին Քինգը գրել է իր թվիթերյան էջում: «Լուրերն իրական են: Նախագահը կեղծ է»,- հայտարարել է գրողը: Քինգի գրառումն արագ վիրուսային է դարձել: Այն դարձել է նրա ամենատարածված թվիթներից մեկը: BuzzFeed-ը գրում է, որ Քինգի հայտարարությունը ոչ միանշանակ արձագանք է ունեցել: Որոշ օգտատերերի խոսքով՝ Քինգը մոռացել է, որ Թրամփն իր աշխատանքն է անում, ինչի համար ընտրվել է: Ուրիշները կեղծ են անվանել Քինգի գրքերը: Օգտատերերի մի մասը սկսել է կատակ-այլընտրանքներ հորինել Թրամփի համար: Սպիտակ տնից մեկնաբանություն դեռ չի ստացվել: