related topics
Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել Կայունության եւ խաղաղության գործակցության գործիքի (ICSP) լրացումներին, որը տարածվում է Արևելյան գործընկերության երկրների վրա: Լրացումները նախատեսում են, որ Եվրամիությունը կարող է «ֆինանսավորել ոչ մահացու սարքավորումների (սպառազինություն – խմբ.) մատակարարումն ու ուսուցումը երրորդ երկրների անվտանգության ուժերի համար»: Հայաստանը նույնպես «Արեւելյան գործընկերության» կազմում է: Հայաստանը բարձր տեխնոլոգիական «ոչ մահացու սարքավորումների» կարիք ունի, առավել եւս, եթե ֆինանսավորելու է Եվրամիությունը: