related topics
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությունն անիմաստ վատնում է իրենց ժամանակը: Այս մասին նախագահն ասել է BBC-ի հետ զրույցում: «Մենք հավատարիմ ենք եղել մեր խոստումներին: Եթե Եվրամիությունը բացահայտ ասի, որ Թուրքիային չի կարող ընդունել, դա մեզ միայն ավելի կհանգստացնի: Կսկսենք մեր B և C պլանները»,- հայտարարել է Էրդողանը: Նա պնդել է, թե թուրքերի մեծամասնությունը չի ցանկանում մտնել ԵՄ: Ասելով, որ ԵՄ-ն անկեղծ չէ իրենց հետ՝ Էրդողանը շարունակել է. «Չնայած այս ամենին մենք կշարունակենք մի կարճ ժամանակ ևս ԵՄ-ի հետ անկեղծ լինել: Տեսնենք, թե դա մեզ ինչ կտա»: