Քանի դեռ հայկական զորքը դուրս չի բերվել, լարվածությունը պահպանվելու է. Ադրբեջանի ԱԳՆ

12-07-2017 10:30

Ավստրիական Մաուերբախ քաղաքում ԵԱՀԿ պետությունների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանն ադրբեջանական պատվիրակությունը հայտարարել է, որ առանց Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման լարվածության վերացման հարցը չի լուծվելու: Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Ադրբեջանական կողմը նշել է, որ ԵԱՀԿ-ում միասնական դիրքորոշում պետք է ձևավորվի ստատուս-քվոյի անկայունության վերաբերյալ: 

Lragir.am
12-07-2017 10:30