related topics
Ստամբուլի Թարաբյա պալատում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների 1.5 ժամ տևած դռնփակ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է թողել: «Եղբորս՝ պարոն Ալիևի հետ Ստամբուլում քննարկեցինք երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները: Մեր եղբայրությունը կհարատևի՝ էլ ավելի հզորանալով»,- գրել է Էրդողանը: Պաշտոնապես ոչինչ չի հաղորդվում, սակայն թուրքական որոշ աղբյուրներ նշում են, որ նախագահներն այս հանդիպման ժամանակ քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հուլիսի 4-ին տեղի ունեցած միջադեպը, երբ հայկական զինուժը պատասխանել է ադրբեջանական սանդրանքներին՝ Ադրբեջանի Ֆիզուլու շրջանի Ալխանլը գյուղի վրա հրետանային կրակ բացելով: