Թուրքիայից զինվորականների նոր խումբ է ժամանել Կատար

12-07-2017 11:20

Թուրքիայից զինվորների նոր խումբ է ժամանել Կատար: Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Կատարի զինված ուժերի հրապարակման մեջ: Կատարի իշխանությունները չեն հստակեցրել, թե այս անգամ քանի զինվոր է տեղափոխվել Թուրքիայից: Ավելի վաղ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ Կատարում գտնվող թուրքական ռազմաբազայում տեղակայված է 111 թուրք զինվոր:

1in.am
12-07-2017 11:20