Ֆեդերերը կիսաեզրափակչում է, իսկ Ջոկովիչը լքում է մրցաշարը. Ուիմբլդոն

12-07-2017 22:57

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակչում նա 3 սեթում հաղթեփլ է կանադացի Միլոշ Ռաոնիչին՝ 6:4, 6:2, 7:6: Մյուս քառորդ եզրափակչում սերբ Նովակ Ջոկովիչը չեխ Թոմաշ Բերդիխի հետ մրցախաղի ժամանակ վնասվածքի պատճառով հրաժարվել է հետագա պայքարից: Եզրափակչի ուղեգրի համար Ֆեդերերի մրցակիցը կլինի հենց Բերդիխը:

1in.am
12-07-2017 22:57