Քլինթոնը որպես նախագահ ձեռնտու կլիներ Պուտինին. Թրամփ

13-07-2017 07:39

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ նախագահական մրցապայքարի իր մրցակից Հիլարի Քլինթոնը որպես ԱՄՆ առաջնորդ ավելի ձեռնտու կլիներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին նա հայտարարել է CBN հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ «Մենք աշխարհի ամենաուժեղ երկիրն ենք և դառնում ենք ավելի ուժեղ, քանի որ ես զինվորականների մեծ երկրպագուն եմ։ Օրինակ, եթե Հիլարի Քլինթոնը հաղթեր, մեր զինված ուժերը կկրճատվեին, մեր էներգետիկան ավելի կթանկանար։ Դա այն է, ինչ իմ մեջ Պուտինին դուր չի գալիս։ Եվ դա այն է, ինչի համար նա չէր ուզում ինձ, որովհետև առաջին իսկ օրից ձգտել եմ ուժեղ բանակի»,-ասել է Թրամփը։

1in.am
13-07-2017 07:39