Ուիմբլդոն. Ֆեդերերը կիսաեզրափակիչում է, Մարեյն ու Ջոկովիչը դուրս մնացին

13-07-2017 10:58

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարում կայացել են տղամարդկանց քառորդ եզրափակիչները, որտեղ ֆավորիտներից 2-ը դուրս են մնացել: Էնդի Մարեյը 6-3, 4-6, 7-6, 1-6, 1-6 պարտվել է Սեմ Քուերիին, իսկ Նովակ Ջոկովիչը Տոմաշ Բերդիխի հետ խաղում 6-7, 0-2 հաշվի ժամանակ վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել պայքարը: Մեկ այլ ֆավորիտ՝ Ռոջեր Ֆեդերերը, 6-4, 6-2, 7-6 առավելության է հասել Միլոշ Ռաոնիչի նկատմամբ: Կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը Մարին Չիլիչն է, որը 3-6, 7-6, 7-5, 5-7, 6-1 հաղթել է Ժիլ Մյուլլերին: Կիսաեզրափակիչում Քուերին կխաղա Չիլիչի, Ֆեդերերը՝ Բերդիխի դեմ:  

Lragir.am
13-07-2017 10:58