ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը հոսպիտալացվել է Կանադայում

14-07-2017 08:12

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը Կանադայում հոսպիտալացվել է ջրազրկման պատճառով: Այս մասին հայտում է Washington Post-ը։ ԱՄՆ նախկին նախագահ (1977-1981) Ջիմի Քարթերը կնոջ՝ Ռոզալինայի հետ ներկա է գտնվել Կանադայի Մանիտոբա նահանգում «Բնակավայրեր մարդկության համար» բարեգործական կազմակերպության ակցիային։ Բարեգործական ակցիայի շրջանակում Վինիպեգ քաղաքում կացարան է կառուցվել։ Քարթերը ջրազրկվել է ու վատ զգացել շոգից։ Հաղորդվում է, որ նրան հոսպիտալացրել են անվտանգության նկատառումներով: Նախկին քաղաքական գործիչը գտնվում է Սուրբ Բոնիֆասի անվան հիվանդանոցում: 2016-ի մարտին հաղորդվել էր, որ Ջիմի Քարթերն ավարտել է քաղցկեղի դեմ բուժման կուրսը:

1in.am
14-07-2017 08:12