Իզմիրում սննդային թունավորմամբ հոսպիտալացվել է 300-ից ավելի մարդ

14-07-2017 10:36

Թուրքիայի Իզմիր նահանգի Ալիաղա շրջանում շինարարական աշխատանքներ կատարող 346 մարդ հոսպիտալացվել է սննդային թունավորման ախտանշաններով: Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, բանվորները նախօրեին շինարարական ընկերության կողմից մատուցված ճաշը համտեսելուց հետո գլխապտույտ և սրտխառնոց են ունեցել: Աշխատավորներին տված սննդից նմուշներ են վերցվել և ուղարկվել փորձաքննության: Հիշեցնենք, որ օրեր առաջ 87 զինվոր հոսպիտալացվել էր Մուղլայում, իսկ ավելի վաղ 730 զինվոր թունավորվել էր Մանիսա նահանգի զորամասերից մեկում:

1in.am
14-07-2017 10:36