ԱՄՆ-ում դատավորը որոշ անձանց բացառել է Թրամփի միգրացիոն հրամանի ազդեցությունից

14-07-2017 11:12

Հոնոլուլուի շրջանային դատավոր Դերիք Ուոթսոնը բավարարել է Հավայ նահանգի հայցադիմումը և որոշ անձանց բացառել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանի ազդեցությունից, որը սահմանափակում է վեց արաբական երկրների քաղաքացիների մուտքը երկիր: Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Ուոթսոնի վճռի համաձայն՝ ԱՄՆ-ում տատիկի կամ պապիկի, թոռան կամ թոռնուհու, զարմիկի կամ զարմուհու առկայությությունը բավարար պայման է երկիր մուտք գործելու համար։ Հոնոլուլուի շրջանային դատավորն իր որոշմամբ ընտանեկան կապերի այդ կատեգորիաներն ընդգրկել է այն կատեգորիաների թվում, որոնք բավարար են ԱՄՆ մուտքի հավակնելու համար՝ դա բացատրելով «ողջամտությամբ»:

1in.am
14-07-2017 11:12