Ամեն վայրկյան կարող են «նոր անակնկալներ» լինել. Թուրքիայի վարչապետը՝ հեղաշրջման փորձի մասին

14-07-2017 11:26

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն անցյալ տարի տեղի ունեցած հեղաշրջման փորձի մեկամյակի նախօրեին հայտարարել է, որ երկրում նոր հեղաշրջման փորձի հավանականություն այս պահին չկա: Ինչպես նշում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը, Յըլդըրըմը հայտնել է, որ մեկ տարվա ընթացքում երկրի պետական ապարատում իրականացված լայնամասշտաբ կադրային զտումներն ու ձերբակալությունները ծառայում են իրենց նպատակին և չեզոքացրել են նոր հեղաշրջման վտանգը: Սակայն հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման անդամների հետ կապված կարող են ամեն վայրկյան «նոր անակնկալներ» լինել: «Դեռ վաղ է ասել, թե այս խնդիրն ավարտված է: Հաշվի առնելով խմբավորման խառը կապերը՝ ամեն վայրկյան կարող ենք տարբեր բաներ վերապրել»,- ասել է վարչապետը:

1in.am
14-07-2017 11:26