Նեպոմնյաշչին հաղթեց Արոնյանին

15-07-2017 10:59

Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցավ ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի երրորդ փուլի 8-րդ տուրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչուն: 8-րդ տուրից հետո աղյուսակը 5.5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել Թեյմուր Ռաջաբովը: Ալեքսանդր Գրիշչուկը և Յան Նեպոմնյաշչին առաջատարին զիջում են կեսական միավորով և կիսում են 2-3-րդ տեղերը: Արոնյանը 3,5 միավորով բաժանում է 14-ից 15-րդ տեղերը: Կայանալիք 9-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի Սալեմ Սալեհի հետ:

Lragir.am
15-07-2017 10:59