Ռոջեր Ֆեդերերը եզրափակչում է․ Ուիմբլդոն

15-07-2017 00:17

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Ուիմբլդոնի եզրափակիչ: Ֆեդերերը կիսաեզրափակչում մրցում էր չեխ Թոմաշ Բերդիխի հետ: 2 ժամ 22 րոպե ձգված մրցախաղում Ֆեդերերը հաղթել է 7:6(4), 7:6(4), 6:4 հաշվով: Կիսաեզրափակչի մյուս խաղում հաղթել էր Մարին Չիլիչը: Ուիմբլդոնի եզրափակիչը կկայանա հուլիսի 16-ին:

1in.am
15-07-2017 00:17