Արոնյանը հաղթեց, բայց չդարձավ մրցանակակիր

16-07-2017 12:26

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին տուրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ժնևում ընթացող Գրան Պրիի վերջին տուրում Արոնյանը մրցում էր ԱՄՆ ներկայացուցիչ Սալեհ Սալեմին: Արոնյանը 9 հնարավորից հավաքեց 4,5 միավոր և կիսեց 10-13-րդ տեղերը: Մրցաշարի հաղթող դարձավ Թեյմուր Ռաջաբովն, ով հավաքեց 6 միավոր:

Lragir.am
16-07-2017 12:26