Արթուր Աբրահամը պարտվեց չեմպիոնական գոտու համար մրցամարտում

16-07-2017 12:23

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը չհաղթեց IBO վարկածի չեմպիոնական գոտու համար մենամարտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լոնդոնի «Ուեմբլի» մարզահամալիրում կայացած մենամարտի մեկնարկային ռաունդներում Աբրահամ «փակ» մենամարտ էր վարկում, սակայն Քրիս Յուբենք կրտսերը գտնում էր Աբրահամի խոցել անկյունները: Աբրահամը պարտվեց միավորներով՝ մրցավարների միանձնյա որոշմամբ:

Lragir.am
16-07-2017 12:23