Գունավոր փոշի եւ զվարճալի վազք Երեւանում (տեսանյութ)

16-07-2017 12:34

Հուլիսի 16-ին՝ Երեւանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց Գունազարդ վազք 2017-ը  (Yerevan Color Run 2017): Color Run-ը զվարճալի միջոցառում է, որը կազմակերպվում է աշխարհի տարբեր երկրներում: Միջոցառման ժամանակ հաղթողներ եւ պարտվողներ չեն լինում: Մասնակիցներն իրար վրա գունավոր փոշի են լցնում եւ վազում 5կմ: Վազքուղին առաջինը հաղթահարող երեք տղաները և աղջիկները նվեր-փաթեթներ կստանան միջոցառման գլխավոր հովանավոր Reebok Sports Club Armenia-ից, պաշտոնական հովանավոր՝ Yerevan Mall-ից և հովանավոր Oriflame ընկերությունից: Այս տարի Գունազարդ վազքից ստացված միջոցների մի մասը ուղղվելու է Երևանում Street Workout-ի մասնագիտացված սպորտային մարզահրապարակի կառուցմանը, որտեղ կարող են անվճար մարզվել բոլոր ցանկացողները: Color Run-ը առաջին անգամ տեղի է ունենցել 2011թ. Արիզոնայում (ԱՄՆ), որը ուներ 6000 մասնակից:

Lragir.am
16-07-2017 12:34