Ժիրայր Սէֆիլյանը և «Սանա Ծռերը» ցավակցել են Անդրիաս Ղուկասյանին

16-07-2017 12:43

Ժիրայր Սէֆիլյանն ու «Սասնա ծռեր» խմբի անդամները ցավակցել են Ոտքի Հայաստան միավորման առաջնորդներից Անդրիաս Ղուկասյանին՝ հոր մահվան առիթով: «Հարգելի Անդրիաս Ցավակցում ենք Ձեր հայրիկի՝ Մարատ Ղուկասյանի մահվան առթիվ: Պատկերացնում ենք, որ կրկնակի ցավ եք ապրում, քանի որ ծնողի կորստին գումարվում է նաև հոգին ավանդելու պահին նրա սնարի մոտ լինելու և նրան վերջին հրաժեշտը տալու մարդկային իրավունքից ու հնարավորությունից զրկված լինելու ցավը: Ձեր հայրն ի դեմս Ձեզ արժանավոր ժառանգորդ ունի և թող այդ հանգամանքը մխիթարություն ու սփոփանք դառնա Ձեր մերձավորների ու բոլորիս համար: Տոկունություն և համբերություն ենք մաղթում Ձեզ» ասված է ցավակցական ուղերձում: Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը ձերբակալվել է եւ մինչ այժմ կալանքի տակ է նախորդ տարի ՊՊԾ գնդի գրավման հայտնի իրադարձությունների օրերին, մասնավորապես հուլիսի 29-ի Սարի Թաղի իրադարձություններից հետո, զանգվածային անկարգություն կազմակերպելու մեղադրանքով: Անդրիաս Ղուկասյանի հայրը ծանր հիվանդ էր եւ մահացավ օրեր առաջ: Նախօրեին տեղեկություն եղավ, որ Ղուկասյանին թույլատրել էին մի քանի ժամով մասնակցել հոր հոգեհանգստի արարողությանը:

Lragir.am
16-07-2017 12:43