Արաբական 6 երկրներ ՖԻՖԱ-ից պահանջել են զրկել Կատարին ԱԱ-2022-ի անցկացման իրավունքից

16-07-2017 17:18

Արաբական 6 երկրներ խմբակային նամակ են ուղարկել ՖԻՖԱ-ին՝ պահանջելով զրկել Կատարին ֆուտբոլի 2022թ. Աշխարհի առաջնության անցկացման իրավունքից: Այդ մասին հայտնել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն: «Այդ երկրները ՖԻՖԱ-ին նախազգուշացրել են երկրպագուներին սպառնացող վտանգի մասին մի երկրում, որը համարվում է ահաբեկչության բազա»,- գրում է The Local-ը՝ հղում անելով Ինֆանտինոյին։ ԱԱ-2022-ը Կատարում անցկացվելու է նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը:

1in.am
16-07-2017 17:18