Ֆեդերերը բոլոր ժամանակների մեծագույն թենիսիստն է. Ստեֆան Էդբերգ

18-07-2017 22:26

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ստեֆան Էդբերգը մեկնաբանել է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի հաղթանակն Ուիմբլդոնի մրցաշարում: «Այն, ինչ անում է Ռոջերը 35 տարեկանում հույս է տալիս մյուսներին: Դա անհավանական է: Ֆեդերերը բացառիկ թենիսիստ է: Ինձ համար նա բոլոր ժամանակների մեծագույն թենիսիստն է, Ռոջերն ապացուցել է դա՝ նվաճելով 19 տիտղոս «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում: Միշտ պետք է դիտել նրա խաղերը, քանի որ վստահ գիտես, որ կտեսնես անհավանական հարվածներ»,- Էդբերգի խոսքերը մեջբերում է BBC-ն: Հիշեցնենք, որ Ֆեդերերի համար այս հաղթանակը 8-րդն է Ուիմբլդոնում:

1in.am
18-07-2017 22:26