Apple-ն արտոնագրել է մատնահետքով արտակարգ ծառայությունների կանչի մեթոդ

19-07-2017 07:54

Apple ընկերությունն արտոնագրել է մատնահետքերի որոշակի հաջորդականությամբ արտակարգ ծառայությունների կանչի մեթոդ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ արտոնագրերի ու ապրանքանիշերի վարչության ռեեստրում հրապարակված արտոնագրի տեքստին։ Այսպիսով՝ օգտատերը կարող է արտակարգ ծառայություն կանչել՝ նույնիսկ գտնվելով չարագործի հսկողության տակ։Կողքից կարող է թվալ, որ օգտատերը փորձում է ապաարգելափակել սմարթֆոնը։ Բացի այդ, արտակարգ իրավիճակում այդ գործառույթի ակտիվացումից հետո հեռախոսը կարող է սկսել աուդիոձայնագրություն կան տեսանարահանում իրականացնել։

1in.am
19-07-2017 07:54