Մադուրոն կոտրված անգլերենով դիմել է Թրամփին

19-07-2017 09:02

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի պաշտպանության խորհրդի նիստի ընթացքում փորձել է անգլերենով արտահայտվել, սակայն ոչ այնքան հաջող։ Մադուրոն չի տիրապետում անգլերենին, և խոսելով իրենց կողմից նախաձեռնված Հիմնադիր ժողովի (անգելերեն՝ constituent assembly) առաջիկա ընտրությունների մասին, դիմել է դահլիճի օգնությանը։ «Ինչպե՞ս ասել անգլերեն հիմնադիր ժողով (constituyente?)»,-հարցրել է պետության ղեկավարը։ Հուշումից հետո նա բացականչել է՝ «Constituyent yes»՝ նկատի ունենալով «Այո՛ Հիմնադիր ժողովին»։ Այնուհետև նախագահին հուշել են, որ ավելի լավ է ասի «Constituent go on», սակայն պետության ղեկավարն այլ կերպ է արտաբերել՝ «Constituent go some»։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը վճռական տնտեսական գործողությունների կձեռնարկի, եթե Վենեսուելայի առաջնորդը հուլիսի 30-ին Հիմնադիր ժողով գումարի։ Այն պետք է զբաղվի սահմանադրության բարեփոխմամբ, որի նախագիծը նախատեսվում է դնել համազգային հանրաքվեի։ Ընդդիմությունը կարծում է, որ խոսքը սահմանադրության խախտման մասին է։ Մադուրոն քննադատության տարափ է հնչեցրել Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսի հասցեին՝ նրան անվանվելով դավաճան։

1in.am
19-07-2017 09:02