Երևանի թիվ 135 դպրոցը քանդվել-անհետացել է. ՀԺ

19-07-2017 09:06

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող համար 135 հիմնական դպրոցը վերջին մոտավորապես մեկ ամսվա ընթացքում գրեթե անհետացել է: Այն քանդվել, ավերակ է հիշեցնում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից վստահեցնում են, որ դպրոցը նորից է կառուցվելու: Մանրամասնեցին, որ այն ընդգկված է հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնանորոգման` կառավարության կողմից հաստատված ծրագրի մեջ և պետք է վերակառուցվի Ասիական զարգացման բանկի միջոցներով: «Դա պետք է լինի սեյսմակայունության ժամանակակից սկզբունքներին համապատասխան»,- ասաց վարչության պետ Արթուր Գևորգյանը` հավելելով, որ նշված ծրագրում ընդգրկված է երևանյան 14 դպրոց:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am
19-07-2017 09:06