Բակո Սահակյանն ընդունել է Կասպշիկին

19-07-2017 09:51

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱրցախիՀանրապետության Նախագահի աշխատակազմիտեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւԱդրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրողիրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Նշենք, որ նույն օրը Կասպշիկին ընդունել եւ համանման հարցեր են քննարկել Արցախի արտաքին գործերի նախարարը, նաեւ պաշտպանության նախարարը:

Lragir.am
19-07-2017 09:51