Բախումներ Երուսաղեմում. տուժել է ավելի քան 30 մարդ

19-07-2017 09:56

Ավելի քան 30 մարդ է վիրավորվել Երուսաղեմում անվտանգության ծառայության աշխատակիցների և պաղեստինցիների բախումների հետևանքով։ Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Երուսաղեմի մուսուլմանները բողոքում են իսրայելական իշխանությունների որոշման դեմ՝ Տաճարի լեռան մուտքի մոտ մետաղորսիչներ տեղակայելու մասին։ Պարբերականի հաղորդմամբ՝ բախումները սկսվել են երեկոյան աղոթքից հետո՝ Հին քաղաքի Առյուծի դարպասների մոտ։ Բախումների հստակ պատճառն անհայտ է։ Պաղեստինցիների շարքերում կա 34 տուժած։ Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ երկու իրավապահներ աննշան վնասվածքներ են ստացել։ Նա հավելել է, որ բախումների մասնակիցները քարեր ու «Մոլոտովյան կոկտեյլներ» են նետել ոստիկանների ուղղությամբ։ Ոստիկանները ցրել են բախումների մասնակիցներին։

1in.am
19-07-2017 09:56