Շվեդիան ցանկանում է հանդիպել Թուրքիայում կալանավորված շվեդ իրավապաշտպանի հետ

19-07-2017 11:44

Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Ստամբուլում կազմակերպված սեմինարի ժամանակ մի խումբ իրավապաշտպանների ձերբակալման, այնուհետև նաև կալանավորման առնչությամբ: Կալանավորված իրավապաշտպաններից մեկն էլ Շվեդիայի քաղաքացի Ալի Գարավին է: Այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը: «Ստամբուլում մեր գլխավոր հյուպատոսարանը, Անկարայում մեր դեսպանությունն ու Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը զբաղվում են այս խնդրով»,- հայտարարել է Շվեդիայի ԱԳՆ խոսնակ Ջեսիկա Գարփվալը: Նա հայտնել է, որ իրենք ցանկություն են հայտնել հանդիպել կալանավորված շվեդ իրավապաշտպանի հետ: Շվեդ փաստաբաններին չի թույլատրվել մասնակցել իրավապաշտպանների գործով դատական նիստին: Ուշագրավ է, որ Ալի Գարավիի կինը՝ Լարեսա Դիքեյը, հայտարարել է, որ իր ամուսնուն և ևս հինգ իրավապաշտպանի կալանավորելու մասին որոշումը քաղաքական շարժառիթներ ունի:

1in.am
19-07-2017 11:44