Յուրի Վարդանյանն ու Վրաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը հանդիպմանն անդրադարձել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցմանը

20-07-2017 11:08

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը հուլիսի 18-ին հյուրընկալել է Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ջավադին, ում այցելությունը ՀՀ դեսպանություն կրում էր ճանաչողական բնույթ: Այս մասին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Զրուցակիցները կարևորել են հայ-իրանական շփումները և համագործակցությունը բոլոր հնարավոր հարթակներում՝ այդ թվում նաև այլ պետություններում Հայաստանի և Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների միջև: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ միջպետական ավտոճանապարհի կառուցմանը, ինչը էապես կնպաստի թե՛ Հայաստանի և թե՛ Իրանի առևտրաշրջանառության ընդլայնմանը և տնտեսության զարգացմանը: Հանդիպումն անցել է ջերմ և ընկերական մթնոլորտում:

1in.am
20-07-2017 11:08