Արցախէներգոն արդեն ունի մասնավոր սեփականատեր

21-07-2017 15:46

Հուլիսի 21-ին տեղի է ունեցել ԱՀ կառավարության աշխատակազմի կողմից հայտարարված «Արցախէներգո» ՓԲԸ մասնավորեցման մրցույթը, որը վարում էր կառավարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Գագիկ Իսրայելյանը: Մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամկետում հանձնաժողով է ներկայացվել  երկու հայտ՝ «Միավորված էներգետիկ ընկերության» և  «Ինտեկո էներգո» ընկերությունների կողմից: Մրցույթում հաղթող ճանաչված «Միավորված էներգետիկ ընկերության» գլխավոր տնօրեն Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ իրենք պարտավորվում են «Արցախէներգո» ընկերությունում 5 տարվա ընթացքում կատարել  2 մլրդ 700 մլն դրամի ներդրում, առնվազն մեկ տարի պահպանել աշխատավարձի ֆոնդը և նվազագույն աշխատավարձը հասցնել 75 հազար դրամի, առաջիկա երեք տարվա մեջ չբարձրացնել սակագները և այլն: Մրցույթի ավարտին հանձնաժողովի անդամները շնորհավորել են «Միավորված էներգետիկ ընկերության» ներկայացուցիչներին և  հաջողություններ մաղթել նրանց՝ հանրապետության համար ռազմավարական  նշանակության բնագավառներից մեկի զարգացման ապահովման գործում: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Lragir.am
21-07-2017 15:46