«Թալիբանի» առաջնորդի որդին պայթեցրել է իրեն՝ Աֆղանստանում հարձակվելով զինվորականների վրա. Reuters

22-07-2017 15:08

«Թալիբան» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Մուլավի Հայբաթուլա Ախունզադայի որդին պայթեցրել է իրեն՝ աֆղանական Հելմանդ նահանգում հարձակվելով զինվորականների վրա: Այս մասին հայտնում է Reuters-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ 23-ամյա Աբդ Ար Ռահման Խալիդը, որը հայտնի է նաև Հաֆիզ Խալիդ անունով, մահացել է պայթուցիկով բեռնված ավտոմեքենայի ղեկին. փոխադրամիջոցը մխրճվել է Գերեշ քաղաքում գտնվող աֆղանական ռազմաբազայի մեջ: Կառավարության պաշտոնյաներից մեկի խոսքով՝ անվտանգության ծառայությունների աշխատակիցները քննում են միջադեպը, սակայն դեռ չեն կարող հաստատել, որ Խալիդը մահացել է:

1in.am
22-07-2017 15:08