Շիրակի մարզում լճի ափին հայտնաբերվել է 36-ամյա քաղաքացու հագուստը. այսօր վերսկսվել են որոնողական աշխատանքները

24-07-2017 10:17

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 24-ին, ժամը 00:17-ին տեղեկություն է ստացվել, որ 36-ամյա Կ. Գ.-ն մեկնել է Շիրակի մարզի Կառնուտի ջրամբար և չի վերադարձել, կասկածվում է, որ նա ջրահեղձվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կառնուտի ջրամբարի արևմտյան հատվածում գտնվող արհեստական լճի (մոտ 5 մ խորությամբ, մոտ 70 մ երկարությամբ և 25 մ լայնությամբ) ափին հայտնաբերվել է Կ. Գ.-ի հագուստը: Ժամը 03:03-ին մթության պատճառով և եղանակային պայմաններից ելնելով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են. կվերսկսվեն առավոտյան:

1in.am
24-07-2017 10:17