related topics
ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 24-ին՝ ժամը 21:31-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկի երեխան (6 տարեկան) դուրս է եկել տանից և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: ժամը 22։17-ին 2011 թ. ծնված Յ. Է.-ը գտնվել է տեղի ուժերով: