Սպիտակ տունն աջակցում է Կոնգրեսում դիտարկվող հակառուսական պատժամիջոցներին

25-07-2017 08:21

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կարող է երեքշաբթի քննարկել օրինագիծը, որը նախատեսում է ՌԴ-ի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների սահմանում։ Ավելի վաղ փաստաթուղթը համաձայնեցվել էր Կոնգրեսի երկու պալատների դեմոկրատների և հանրապետականների կողմից։ Ներկայացուցիչների պալատում ընդունվելու դեպքում այն կուղարկվի Սենատ, իսկ այուհետև կներկայացվի նախագահի ստորագրությանը։ Ընդունվելու դեպքում նոր պատժամիջոցները կարող են դառնալ ամենալայնածավալը 2014-ից ի վեր։ Սպիտակ տունը հասկացնել է տվել, որ ընդհանուր առմամբ աջակցում է փաստաթղթին, որը նախատեսում է պետության ղեկավարի լիազորությունների լուրջ սահմանափակում պատժամիջոցների ընդունման և հանման հարցում։

1in.am
25-07-2017 08:21