Ինչ-որ բա՞ն է փոխվել. Կարեն Կարապետյանի «դրայվը» նորից երևացել է. «Իրատես»

25-07-2017 08:44

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Տավուշի մարզում հերթական խորհրդակցության ժամանակ կրկին երևացել է Կարեն Կարապետյանի «դրայվը», էնտուզիազմը: Ինչ-որ բա՞ն է փոխվել: Ասում են` ապագա իշխանության ձևավորման շուրջ հստակություն կա արդեն, գոնե Կարեն Կարապետյանի հարցում: 2018-ին իշխանությունում անցնցում դասավորություններ կլինեն, շատ հանդարտ ու սահուն կանցնեն գործընթացները, որովհետև մինչ այդ բոլոր հարցերը լուծված կլինեն, իսկ Կարեն Կարապետյանի այսօրվա «դրայվն» էլ փաստում է, որ նա, հավանաբար, գոհ է սպասվող զարգացումներից»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am
25-07-2017 08:44