Հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի խորհրդականի դին՝ կիսանեխած վիճակում. shamshyan.com

26-07-2017 08:35

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների հետ, Արմավիր քաղաքից դեպի Քարակերտ գյուղ տանող ճանապարհին, Դալարիկ գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին նշված վայրը, որն ավելի շատ ժողովրդի կողմից հայտնի է «Մատուռի հատված», ժամանել են Արմավիրի մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանը, Արմավիր քաղաքի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանը՝ օպերատիվ խմբերով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկաններն ունեն կասկածներ, որ հայտնաբերվածը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական, 52-ամյա Մանուկ Սիմոնյանն է, ում՝ որպես անհայտ կորած, Արմավիրի մարզի ոստիկանները որոնում են արդեն 2 օր:   Մանրամասները՝ shamshyan.com-ում

1in.am
26-07-2017 08:35