Հրաչյա Հարությունյանի մոտ լիպոմա է հայտնաբերվել

26-07-2017 18:14

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, ՌԴ-ում ավտովթարի գործով դատապարտված և Հայաստան տեղափոխված վարորդ Հրաչյա Հարությունյանի մոտ լիպոմա է հայտնաբերվել (ճարպային գոյացություն): Ինչպես տեղեկացրին Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, բժիշկները այն կհետազոտեն և անհրաժեշտության դեպքում կվիրահատեն: ՔԿՎ կապերի բաժնից նաև հայտնեցին, որ Հրաչյա Հարությունյանի մոտ եկել են տեսակցելու հարազատները:

1in.am
26-07-2017 18:14