Հրդեհ՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքում

27-07-2017 09:05

«Ռուսթավի 2» հեռուստաալիքի շենքում բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն՝ հղում անելով դեպքի վայրում աշխատող հրշեջին։ Հրշեջներից մեկի խոսքով՝ այրվել է 25-30 խորանարդ մետր տարածք տնտեսական հաստատությունում։ Հրդեհի մասին տեղեկությունը տարածել էր հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան։ Միջադեպի հետևանքով հեռարձակումը մի քանի րոպեով դադարեցվել է։ Հրդեհը եղել է միջին ծանրության։ Երկու ստուդիաներում հրդեհի հետք չկա, ծխից բացի։ Վառվել է դեկորացիաների մի մասը և մի քանի աթոռներ։ Բռնկման պատճառները դեռևս հայտնի չեն։ Տուժածներ չկան։ Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել «գույքի վնասում կամ ոչնչացում» հոդվածով։

1in.am
27-07-2017 09:05