Արիզոնայում մեկ օրում շոգից մահացել է մեքենաներում մոռացված 2 երեխա

31-07-2017 08:53

Ամերիկյան Արիզոնա նահանգում 2 երեխա է մահացել, որոնց հարազատները շոգին թողել էին մեքենաների մեջ։ Այս մասին հայտնում է Arizona Republic-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ Նշվում է, որ 1 տարեկան փոքրիկը գերտաքացած մեքենայում է մնացել մի քանի ժամ, որից հետո մահացել է։ Պարբերականի հաղորդմամբ՝ նրան մեքենայում մոռացել էր հայրը։ Երկրորդ դեպքը տեղի է ունեցել 7 ամսական տղայի հետ, ում 4 ժամով մոռացել էին մեքենայում փակված։ Ոստիկանության տվյալներով՝ այդ ժամանակ երեխան եղել է տատի ու պապի խնամքի տակ։ Ոստիկանությունը նախազգուշացրել է ծնողներին երեխաներին չթողնել մեքենաների մեջ՝ նման ողբերգություններից խուսափելու համար։

1in.am
31-07-2017 08:53