Կարակասում ռումբի պայթյունից ոստիկաններ են տուժել

31-07-2017 09:03

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի կենտրոնում պայթյուն է որոտացել, որի հետևանքով վիրավորվել են 7 ոստիկաններ։ Անհայտ անձն ինքնաշեն ռումբ է նետել իրավապահ մարմինների մոտոցիկլային շարասյան վրա։ Այրվել են 7 մոտոցիկլտներ՝ հայտնում է Reuters գործակալությունը։ Սոցցանցերում հայտնվել է պայթյունի պահի տեսանյութը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վենեսուելայում սպանվել է սահմանադիր ժողովի անդամի թեկնածուներից մեկը՝ իրավաբան Խոսե Ֆելիքս Պինեդան։ Անհայտ անձանց խումբը ներխուժել էր նրա տուն և մի քանի անգամ կրակել զոհին։ Կիրակի երկրում անցկացվել են սահմանադիր ժողովի ընտրություններ։ Ժողովը փոփոխություններ կնախապատրաստի երկրի սահմանադրությունում։

1in.am
31-07-2017 09:03