Շամիրամում սգո սրահում կրակոցներ արձակելու կասկածանքով հետախուզվում է Թելման Քալաշյանը

01-08-2017 19:03

Արագածոտնի մարզի եզդիաբնակ Շամիրամ գյուղում այսօր՝ օգոստոսի 1-ին, սգո սրահում կրակոցներ արձակելու կասկածանքով հետախուզվում է Արմավիրի մարզի 50-ամյա բնակիչ Թելման Քալաշյանը: Shamshyan.com-ի փոխանցմամբ, նրա նկատմամաբ հետախուզում է հայտարարվել: Արագածոտնի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Եզդիաբնակ Շամիրամ գյուղում անհայտ անձը մտել է գերեզմանատան մոտ գտնվող սգո սրահ և կրակ բացել այնտեղ գտնվող տղամարդկանց ուղղությամբ: Միջադեպի հետևանքով 3 մարդ տեղում զոհվել է, 8-ը՝ վիրավորվել: Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել: Ավելի ուշ նրանցից մեկը վիրահատության ժամանակ մահացել է: Մյուս վիրավորները տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ ունեն: Շամիրամի գյուղապետը նշել է սպանվածների անունները. նրանք են Ամո Խուդոյանը, Զորո Օզմանյանը, Ամրո Օզմանյանը և Աղասի Քալոյանը: Սպանվածներից երկուսը Շամիրամի բնակիչներ են եղել, մյուս երկուսը եկել էին Ռուսաստանի Դաշնությունից: Զորո և Ամրո Օզմանյանները հորեղբոր որդիներ էին, նրանց ազգական էր նաև Աղասի Քալոյանը։

1in.am
01-08-2017 19:03