Բիթքոինը բաժանվեց երկու արժույթի

02-08-2017 00:53

Աշխարհի ամենահանրահայտ կրիպտոարժույթ հանդիսացող բիթքոինը բաժանվել է երկու տարբեր արժույթների՝ դասական BTC և Bitcoin Cash (BCC)։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ օգտատերերը մերժել են նոր՝ Segwit2x մեխանիզմը, որը մեծացրել է բիթքոինի բլոկի չափը ներկայիս 1 մեգաբայթից 2 մեգաբայթի։ Բիթքոինի բոլոր տերերն ավտոմատ կերպով ստացել են Bitcoin Cash-ի համարժեք քանակություն։ Մեկ Bitcoin Cash-ի արժեքը բորսայում մոտ 350 դոլար է, մինչդեռ բիթքոինն ինքնին ունի 2700 դոլար արժեք։

1in.am
02-08-2017 00:53